Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Աղոթարան

Աղոթարան
06.12.2019 | 00:05
Տկար գառ­նե­րի, ան­տուն հավ­քե­րի,
Լք­ված ձա­գե­րի ա­պա­վեն Աստ­ված.
Մեր սր­տի ծուն­կը հո­ղին խո­նար­հած,
Ցա­վից կուչ ե­կած,
Ա­ղի ար­ցուն­քով Քեզ ենք ո­րո­նում`
Այս դառն օ­րե­րում:
Մի՛ լքիր մեզ, Տե՛ր,
Այն­պես տկար ենք, այն­քան ա­նա­մոք...
Բռ­նիր մեր ձե­ռից,
ՈՒ Տուն տար մեզ, Տե՛ր:
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 4544

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ